Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պարտավոր է փոխվել

Հոկտեմբեր 30,2024 13:00

Բագրատ սրբազանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման «ռեկորդային» արագությամբ մարելը պետք է շատ լուրջ դասեր հանդիսանալու առիթ դառնար Հայաստանի բոլոր ընդդիմադիրների համար:

Մարեց, քանի որ չուներ ծրագիր, բացի այս իշխանության ահավոր մեղքերի վրա կենտրոնանալուց:

Ընդդիմությունը, ընդդիմադիր շարժումը պարտավոր է շատ խիստ եւ արմատական վերատեսության ենթարկեր իրենց բոլոր քաղաքական մարտավարությունները, ռազմավարությունը, մանավանդ, մանկական տարրական սխալները՝ մանկական խաղերը:

Պարտավոր են հանդես գալ ծրագրերով, նոր գաղափարներով, նոր դեմքերով, վերջ տալով իրենց սովորություններին, միօրինակությանը, ներքին մենաշնորհների համար ինքնակործան մշակույթին եւ գործելաոճին:

Ընդդիմությունը պարտավոր է վերջ տալ ձանձրալի քաղաքական ճառերի կրկնությունը:

2018-ի պոպուլիզմը էլ չի գործելու եւ կգա պահը, որ կառերեսվեն իրականության հետ, տեղի կունենա հիասթափությունը եւ փլուզումը:

Դրա համար, նախ ընդդիմադիր շարժումները պարտավոր են զբաղվել ինքնաքննությամբ եւ երկարաժամկետ մարտավարություն մշակեն, եթե ոչ, հստակ կերեւա, թե նրանք բոլորն էլ պատրաստ չեն իշխանություն ստանձնելու եւ երկիր կառավարելու:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031