Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական բանականությունը չի կարողանում ճանաչել ապատեղեկատվությունը․ «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 29,2024 23:44

«Ամերիկայի ձայն».  Արհեստական բանականությունը և չաթ-բոտերը ի զորու չեն պայքարել ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ տարածվող ապատեղեկատվության դեմ։

Այս եզրակացությանն է հանգել Նյու Յորքում գործող NewsGuard հետազոտական կենտրոնը՝ արհեստական բանականության գործիքակազմի աշխատանքի հերթական վերլուծությունից հետո։

10 առաջատար չաթ-բոտերի՝ այս սեպտեմբերին իրականացրած ուսումնասիրության հիման վրա NewsGuard-ը եկել է այն եզրակացության, որ կեղծ պատմություններ պարունակող բովանդակության վերաբերյալ հարցում ստանալիս՝ արհեստական բանականությունը կրկնել է ապատեղեկատվությունը 18% դեպքերում, իսկ 38%-ի պարագայում հրաժարվել է պատասխանել կամ տվել է հարցմանն անհամապատասխան արձագանք

«Այս չաթ-բոտերն ակնհայտորեն դժվարանում են գործել, երբ խոսքը վերաբերում է նորություններին կամ տեղեկատվության վերաբերյալ հարցումներ են արվում: Կան [տեղեկատվության] բազմաթիվ աղբյուրներ, և չաթ-բոտերը միշտ չէ, որ կարողանում են որոշել, թե որոնք են հուսալի, որոնք՝ ոչ»,- ասում է հետազոտության հեղինակ Մաքենզի Սադեղին:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում վերլուծաբանը նշել է, որ NewsGuard-ն ունի տարածված կեղծ պատմությունների տվյալների շտեմարան, որոնց բովանդակությունը տարբեր է՝ համաշխարհային պատերազմներից մինչև ամերիկյան քաղաքականություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031