Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանումն և կայուն կառավարումը

Հոկտեմբեր 29,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի  աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հանդիպում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունների աշխատակիցների, մարզի համայնքապետարանների, շահագրգիռ այլ կառույցների և   ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի ներկայացուցիչների միջև։

Հանդիպումը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի  ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի նպատակը, ընթացակարգը, բաղադրիչները , ակնկալվող արդյունքները։

Ծրագրի նպատակն է Սևանա լճի ավազանի լանդշաֆտներում կենսաբազմազանության պահպանումը՝ հասցեագրելով կենսաբազմազանության կորստի ուղղակի գործոնները և հողերի դեգրադացիայի նվազեցումը՝ կիրառելով կայուն գյուղատնտեսության և հողօգտագործման մեթոդներ։

Ծրագիրը նաև ուղղված է արոտավայրերի, անտառների, ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և կայուն գյուղատնտեսական գործելակերպերի ապահովմանը՝ հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների շրջակայքում և կենսաբազմազանության տարածքներում:

Հնգամյա ծրագիրը կիրականացվի 2024-2028 թվականների ընթացքում՝ ընդգրկելով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Մարտունի, Վարդենիս, Շողակաթ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ թիրախային համայնքները և բնակավայրերը:

Ծրագիրը ներառում է 4 բաղադրիչ՝

Սևանա լճի ավազանի լանդշաֆտում հողերի դեգրադացիայի չեզոքության (ՀԴՉ) խթանում՝ արտադրողականության և էկոլոգիական լանդշաֆտի դիմադրողականության ապահովման համար, Սևանա լճի ավազանում էկոհամակարգային ծառայությունների չվատթարացման նպատակով կենսաբազմազանության և դրա համար պահանջվող կարևոր կենսամիջավայրերի պահպանություն, Սևանա լճի լանդշաֆտի համայնքներում կայուն և կենսաբազմազանությանը բարենպաստ տնտեսական զարգացման և համայնքների խթանման աջակցություն։

Քննարկումներում անդրադարձ է արվել  սոցիալական, տնտեսական, բնապահպանական շահերի հավասարաչափ կարևորման, երաշտի դեմ պայքարի, բնական ռեսուրսների պլանավորման և կառավարման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման և այլ հարցերի։

ՄԱԶԾ-ի հսկողության ներքո ծրագիրը համատեղ իրականացնում են Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։

Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից։

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031