Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Զինված ուժերում մահվան դեպքերին՝ , այս տարվա 10 ամիսներին գրեթե կրկնակի քիչ մահ է գրանցվել՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ։
«Շատ փորձագետներ, իրավապաշտպան ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ, երբ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում, թե այդ 33 մահվան դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել և քանիսը կապված չեն եղել»,- ասել է Թորոսյանը։
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ոչ մարտական պայմաններում արձանագրված մահերի վերաբերյալ այլ թվեր էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
CivilNetCheck-ը գնացել է պաշտոնյաների հակասական հայտարարությունների հետքերով։
Կարդացեք նաև
Ի՞նչ թվեր են ներկայացրել տարբեր պաշտոնյաներ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ․ «33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով են տեղի ունեցել, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության հետևանքով, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7-ը ծառայության հետ կապված չէ»։
Ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ոչ մարտական պայմաններում զոհերի թվի աճի վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց էր ուղղել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ վիճակագրական տվյալներ բանակում արձանագրված մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի հետ կապված (այս թեմային կանդրադառնանք հաջորդ հոդվածում)։
Գլխավոր դատախազը չէր անդրադարձել մահվան դեպքերով հարուցված քրեական գործերին, փոխարենը , որ նախորդ տարվա համեմատ, արձանագրված հանցագործության դեպքերը նվազել են։
«2023-ի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք, որից 15 զինծառայողի մահը 2023-ին, դա Ազատի հրդեհի դեպքն էր։ […] 2024-ի հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26-ն է»,- ասել էր Վարդապետյանը։
Ինչ տվյալներ են հայտնում պետական մարմինները
CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2023-ին ) ԶՈՒ-ում արձանագրվել է 68 մահվան դեպք, որից 48-ը՝ ծառայության հետ կապված, 20-ը՝ չկապված։ Իսկ 2024-ին հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում () արձանագրվել է 39 մահված դեպք՝ 26-ը ծառայության հետ կածված, 13-ը՝ չկապված։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: