Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Նիստում հինգ թեկնածություն է քննարկվել՝ Սրբուհի Գալյանի, ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Լիանա Ղալթաղչյանի, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ ու ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի:
Կուսակցության հրապարակած տեսանյութում երեւում է, որ վարչության նիստին մասնակցել են նաեւ վերոհիշյալ անձինք: