Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնամթերքի արտադրության, կաթի փոշու ներմուծման և մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել 100 մլն. դրամ

Հոկտեմբեր 29,2024 18:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններով պարզվել են ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վնասի չափը, ինչպես նաև՝ հափշտակության մեխանիզմը:

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել, որ կաթնամթերքի արտադրության, կաթի փոշու ներմուծման և մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից պետբյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև կատարված մի շարք ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում փաստվել է, որ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 304.000.000 ՀՀ դրամի վնաս։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա որոշումներ են կայացվել՝ ընկերության հիմնադիր-տնօրենի և հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր և օգտվող հանդիսացող, ընկերությունում գանձապահի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Ընկերության հիմնադիր-տնօրենի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 100.000.000 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։ Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031