Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը սոցցանցերի իր էջում կիսվել է հրապարակմամբ, որտեղ Ադըյամանի աշակերտները յուրահատուկ կերպով են շնորհավորում հանրապետության 101-րդ տարելիցը։
Նրանք իրենց ստվերներով ստեղծել են Աթաթյուրքի այն նկարի ուրվագիծը, որը խորհրդանշական մեծ դեր ունի հանրապետության հիմնադրման հիմքում ընկած պատմական դեպքերի մեջ։
Հրապարակմանը կից կներկայացնենք նաև լուսանկարը, ուր Աթաթյուրքն է բարձունքում` դեմքի մտախոհ արտահայտությամբ, ու թեև դժվարությամբ բայց բարձրանում է վեր։
Լուսանկարը ներկայացնում է թուրքերի ձևակերպմամբ «Անկախության» պատերազմից մի դրվագ։ Իսկ իրականում դրանք հերթական ցեղասպանական գործողություններն էին հայերի և հույների դեմ։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք