«Միտումնավոր ձևով թե′ կարճ հարցազրույցների ժամանակ, թե′ քաղաքական բովանդակություն ունեցող հոդվածների մեջ որևէ կերպ անդրադարձ չի կատարվում վարույթին, դրա հանգամանքներին և տրվող գնահատականներին»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նաև ասաց, որ բլից հարցազրույցների ժամանակ լրատվամիջոցների կողմից նույնիսկ հարցեր են հնչել գործի բնույթի հետ կապված, բայց Արմեն Աշոտյանն ասել է, որ ճիշտ չի համարում դրանց պատասխանելը։
Ռուբեն Մելիքյանը նաև վստահեցրեց․ «Ի վերջո ցանկացած սահմանափակում պետք է ունենա տրամաբանություն։ Հաղորդակցման արգելքը նպատակ չի հետապնդում որևէ անձի քաղաքական գործունեությունը դադարեցնել․ սա է օրենքի և Սահմանադրության պահանջը»։
Փաստաբանը նաև նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին հորդորեց, որ գրության ձևով տեղեկացնեն Պրոբացիոն ծառայությանը, թե ինչպիսի պարզաբանումներ են տրվել։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ