Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանն էլ է զարմացած՝ ինչո՞ւ հունիսի 12-ի գործով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական վարույթներ

Հոկտեմբեր 29,2024 16:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս առումով իմ հիմնական մտահոգությունը, որը ես հաղորդակցել եմ թե ՆԳՆ-ին, թե քննչական մարմնին՝ այն է, որ այս տեղեկատվությունը, հաշվի առնելով, որ հարցը շատ մեծ հնչեղություն է ձեռք բերել, հանրային վերահսկողության տեսանկյունից կարեւոր է, որ վերահսկելի դառնա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին՝ ի վերջո, պարզ դարձա՞վ արդյոք, հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ ոստիկանությունը կիրառե՞լ էր «Զարյա 3» հատուկ միջոցը, թե՝ ոչ։ Նա ասաց, որ քննչական մարմիններն իրեն տեղեկացրել են, թե քննություն է տարվում, ինքն էլ շատ հետեւողական է լինելու։ Անահիտ Մանասյանը հավելեց, որ նաեւ կան հարցեր, որոնց պատասխաններն ինքն իր գործիքակազմով չի կարող ստանալ։

Հստակեցնող հարցին՝ պատասխանը տրվել է իրեն, ինքն էլ կաշկանդվա՞ծ է այն հրապարակելու, ՄԻՊ-ը պատասխանեց, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման հարց կա ու ինքը չի կարող դա անել։

Անահիտ Մանասյանը վստահեցրեց՝ ինքն ուշադրության կենտրոնում է պահում նաեւ հարցը, թե ինչո՞ւ ոստիկանները չեն անցնում այս քրեական վարույթով։ Ասաց՝ պահանջում է, որ որեւէ մարմնի ներկայացուցիչ պետք է պատասխան տա իր ոչ իրավաչափ գործողությունների համար․ «Այո, ինձ համար էլ է կարեւոր եւ շատ դեպքերում հարցական, թե ինչո՞ւ օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական վարույթներ»։ Թե իր զարմանքին ի՞նչ են պատասխանում իրավասու մարմիններից, Անահիտ Մանասյանը չմանրամասնեց՝ նաեւ էթիկայից ելնելով։

Նա հավաստիացնում է՝ հետեւողական է լինելու, որ բոլոր հարցերն իրենց պատասխանները ստանան, բայց քանի դեռ ավարտված վարույթներ չկան, ՄԻՊ-ը ձեռնպահ է մնում խոսել այն մասին, թե ներկայացված պատասխաններն իրեն բավարարու՞մ են, թե՞ ոչ։

Ոստիկանության կողմից քաղաքական իշխանության աջակցությամբ գործելու մասին հարցին էլ նա պատասխանեց․ «Չունեմ նման տեղեկատվություն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031