Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում, որ դատական նիստերի դահլիճից դուրս Արմեն Աշոտյանը չի կարող շփվել լրագրողների հետ․ քաղաքական հետապնդման դրսևորում է»․ Տիգրան Աթանեսյան

Հոկտեմբեր 29,2024 16:35

«Որքան էլ Վահե Դոլմազյանը փորձում է իրավիճակը մեղմ ներկայացնել, Ձեր աչքի առաջ հենց նոր քաղաքական հետապնդման մի դրսևորում էր։ Ի՞նչ է նշանակում, որ դատական նիստերի դահլիճից դուրս Արմեն Աշոտյանը չի կարող շփվել լրագրողների հետ»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Այսինքն՝ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ չի շփվում ինչ-որ գործով վկայի մասին, բնականաբար, լրագրողների հարցերը վերաբերում են իր՝ քաղաքական գործունեությանը․ «Այսինքն՝ վախենում են Աշոտյանի կենդանի խոսքից և չեն էլ թաքցնում։ Ինքը գործից չէր խոսելու, էլ չասեմ, որ գործից խոսելու բան էլ չկա, բացի գործի քաղաքական բնույթից։ Ազատ շփումը լրագրողների հետ արգելելը դասական հետապնդման տարբերակ է»։

Լրագրողները հարցրին՝ դա օրենքի պահանջ չէ՞, դատավորն ի՞նքն է «հորինում» այդ սահմանափակումը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Դատավորին չեմ մեղադրի։ Ինչ ասում են, անում է։ Դատավորին միևնույն է, թե Աշոտյանն ինչ քաղաքական հայտարարություն պիտի անի։ Ճնշման տակ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031