Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները

Հոկտեմբեր 29,2024 16:31

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: Փոխվարչապետի հանձնարարությամբ հստակեցվել են աշխատանքային խմբում ներգրավված գերատեսչությունների գործառույթները՝ կարևորվել 2024 թվականի նոյեմբեր ամսից ԵՄ հետ մեկնարկող քննարկումները, որոնք նպատակ ունեն սահմանել ու մշակել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք մուտքի արտոնագրերի ազատականացման գործողության ծրագրի շրջանակը:

Աշխատանքային խումբը, որին մասնակցում են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, կկգործի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովին կից՝ հաշվի առնելով որ կազմվելիք գործողությունների ծրագիրը հանդիսանալու է համաձայնագրով նախատեսված բարեփոխումների առանձին փաթեթ և առաջնահերթորեն կդիտարկվի՝ որպես միգրացիայի, ներքին անվտանգության և սահմանի կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031