ԿԻՆՈԳԻԼԴԻԱՆԵՐԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՓՈՒԼ
Օրեր առաջ Հայաստանի կինոգործիչների միությունում կայացավ Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների նախագահների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին պրոֆեսիոնալ կինոգիլդիաների աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
Մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային փորձը, հայաստանյան իրողությունները, ինչպես նաև առավել արդյունավետ գործելու հանգամանքը, որոշում կայացվեց միավորել կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների պրոֆեսիոնալ գիլդիաները։ Կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ ընտրվեց կինոռեժիսոր, պրոդյուսեր ԱՐՏԵՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։
Կինոօպերատորների պրոֆեսիոնալ գիլդիայի նախագահ ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԸ ներկայացրեց կինոօպերատորների գիլդիայի ձեռքբերումները՝ մասնավորապես համագործակցությունը միջազգային կառույցների հետ, առավելապես՝ IMAGO (international federation of cinematographers) – ի՝ օպերատորների միջազգային ֆեդերացիայի հետ, ինչպես նաև խոսեց կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, մյուս գիլդիաների հետ համատեղ քննարկումների, վարվող կինոքաղաքականության, ոլորտում ընդունվող որոշումների և քննարկվող նախագծերի շուրջ կարծիքների և տեսակետների մշակման, ազդեցության մասին։
Քննարկվեցին նաև կինոսցենարիստների, կինոդերասանների գիլդիաների հետագա արդյունավետության խթանման հետ կապված խնդիրներ։
Կարդացեք նաև
Հայաստանի կինոգործիչների միություն