Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը երկար տարիների դեգերումներից հետո գտավ իր ամենահարազատ իզմը․ դա լափիզմն է»․ Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 29,2024 16:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստորեն իզմեր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումներից, դեգերումներից հետո գտավ իր ամենահարազատ իզմը․ դա լափիզմն է»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո դատական նիստերի դահլիճում լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության հիմնական ֆունկցիան ասոցացրեց ուտելու հետ, այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խթանում է արտագաղթը․ «Կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա, նշանակում է, որ պետության ութ-ինը ֆունկցիաներից ամենաբազայինը երաշխավորել ու վերջ։ Իրականության մեջ դա խթանելու է արտագաղթը։ Եթե պետության ֆունկցիան կերակրելն է, և հայը պիտի Հայաստանում մնա զուտ ուտելու համար, ապա ԱՄՆ-ում ավելի լավ են կերակրում, ՌԴ-ում էլ ավելի լավ, Ֆրանսիայում ամենալավն են կերակրում»։

Հարցին՝ իսկ ընդդիմությո՞ւնն ինչ է առաջարկում, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Նիկոլն առաջարկում է ամորձատում, ընդդիմությունն ասում է, եկեք չհատենք, կարող է պետք գալ։ Չհատելն ավելի դժվար է։ Երկար բուժում է պահանջում, քան հատումը․ կտրել, շպրտելը հեշտ է, բուժելն է դժվար։ Մենք ասում ենք կբուժենք, բայց մեզնից հիմա մի սպասեք երկար-բարակ բացատրություններ՝ ոնց կբուժենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031