Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի խնդիրն այն է, որ բնակչության մեծամասնությունը չունի թեկնածու, դրա համար էլ առաջանում է քաղաքական վակուում. Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 29,2024 15:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մոտ մեկ շաբաթ առաջ «24նյուզ»-ի իմ հարցազրույցում մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել էի ՔՊ կուսակցության ներսում առկա գզվռտոցներին, ինչին ի պատասխան՝ Նարեկ Գալստյանն էլ շեշտեց, որ ես առաջինն եմ խոսում այն մասին, որ նրանք ընտրության կարող են գնալ մասնատված։

Ինչևէ, դրանից հետո հանրային ու քաղաքական դաշտը ակտիվ քննարկում է այդ թեման, բայց ոչ պակաս ակտիվ այդ թեմայից պաշտպանվում է հենց ՔՊ-ն, երդվելով իրենց չունեցած սրբություններով, որ Նիկոլ Փաշինյանից բացի այլ թև ու ոտք ոչ կա, ոչ էլ կարող է լինել։ Այն, որ այդ առանց «իզմ»-երի ու արժեքների կուսակցության միակ միավորող կետն իրենց հակապետական գործունեությունն է, ակնհայտ փաստ է։ Այն, որ իրենք ինչպես պետական ու ազգային հարցերում են առանց սկզբունքների ու արժեքների, այնպես էլ միջանձնային ու թիմային հարցերում են այդպիսին, ես տեսել եմ դեռ 2020 թվականի պատերազմից հետո։ Հանգիստ կարող են նայել դեմքիդ՝ այլ բան ասել, իսկ հետո մեջքիդ հետևում վարվել ճիշտ հակառակը։

Երբ ես Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով էի ասում, որ ինքը չպետք է մնա վարչապետի պաշտոնում, քանի որ պարտված ղեկավար է, բոլորը համոզում էին, որ պետք է մնա, բայց փակ դռների հետևում Փաշինյանից ազատվելու պլաններ էին գծում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ գալիս, ականջիս ասում էին՝ ճիշտ ես ասում, բայց վախենում էին կարծիք արտահայտել այլ թիմակիցների ներկայությամբ։ Ես դա տեսել եմ, դրա համար էլ գիտեմ, թե ինչքան անարժեք մթնոլորտ է այդտեղ։

Բայց այստեղ էականն այն է, որ ՔՊ-ին իշխանությունից զրկելն այնքան բարդ չէ, որքան շատերին թվում է, դրա համար պետք է առաջնորդություն, կամք, հստակ որոշում, ծրագրեր, վճռականություն ու հետ չկանգնելու համարձակություն։ Այսօր Հայաստանի խնդիրն այն է, որ բնակչության մեծամասնությունը չունի թեկնածու, դրա համար էլ առաջանում է քաղաքական վակուում՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով՝ թե ներքին, թե արտաքին ճակատներում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031