Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք չենք կարողանալու շարունակել անվճար հիմունքներով դահլիճների տրամադրումը. հուսանք՝ մի օր էլ կվերանայենք այս որոշումը. Հայաստանի կինոգործիչների միություն

Հոկտեմբեր 29,2024 16:57

ՑԱՎՈՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՆՎԵՐՋ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

2022 թվականի մարտին Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նախաձեռնությամբ ընդունվեց բացառիկ մի որոշում, համաձայն որի կինոգործիչների միության, պրոֆեսիոնալ կինոգիլդիաների, կինոակադեմիայի անդամների, հայաստանյան կինոփառատոների, պրոդյուսերական ընկերությունների, արտերկրում ապրող և ստեղծագործող հայազգի կինոռեժիսորների, պրոդյուսերների, կինոկրթության ոլորտում ներգրավված ուսանողների համար սահմանվեցին աննախադեպ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Մասնավորապես Հայաստանյան կինոփառատոները իրավունք ստացան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան բոլոր դահլիճներում, այլ ենթակառուցվածքներում անվճար հիմունքներով անցկացնել փառատոների բացման և փակման հանդիսավոր արարողությունները, այդ ենթակառուցվածքների համար սահմանված վճարի 50 տոկոսի չափով քիչ վճարել փառատոնային օրերին կինոսեանսների կազմակերպման համար։

Կինոգործիչների միության, պրոֆեսիոնալ կինոգիլդիաների, կինոակադեմիայի անդամները, արտերկրում ապրող և ստեղծագործող հայազգի կինոռեժիսորները, պրոդյուսերները տարեկան մեկ անգամ Կինոյի տան դահլիճներից և այլ ենթակառուցվածքներից անվճար հիմունքներով օգտվել են սեփական ֆիլմերի պրեմիերաները, հոբելյանական երեկոները կամ մեծարումները կազմակերպելու համար և այլն։

Այս որոշման հիմքում դրված էին կինոոլորտի զարգացմանը, կինոմշակույթի ձևավորմանը, հայկական կինոն առավել հանրայնացնելուն ուղղված գաղափարները և մեծ ռեսուրս։
Անցած շուրջ երեք տարիներին այս որոշման արդյունքում Հայաստանի կինոգործիչների միությունը՝ ամենահպանցիկ հաշվարկներով, ավելի քան 24 միլիոն ՀՀ դրամի անուղղակի ներդրում է կատարել անհատ ստեղծագործողների, կինոգործիչների միության, պրոֆեսիոնալ կինոգիլդիաների, կինոակադեմիայի անդամների, հայաստանյան կինոփառատոների, պրոդյուսերական ընկերությունների բյուջեներում։

Ավելի քան 24 միլիոն ՀՀ դրամ խնայվել է նրանց կողմից և ուղղվել այլ ծախսերի։
Ցավոք, ամեն ինչ չէ, որ հնարավոր է անվերջ շարունակել։

Ուզում ենք մեր գործընկերներին տեղեկացնել, որ 2025 թվականի հունվարից, ցավոք, չենք կարողանալու շարունակել մասնավորապես անվճար հիմունքներով դահլիճների, այլ ենթակառուցվածքների տրամադրումը, քանի որ մեծ են և օրեցօր մեծանում են դրանց պահպանման, սպասարկման, կինոպրոյեկցիոն տեխնիկայի պահպանման և սպասարկման ծախսերը, այլ ծախսեր, որոնք առաջանում են նման ծառայությունները տևական մատուցելիս։

Անշուշտ, փորձելու ենք գտնել միջոցներ՝ մեր հնարավորությունների սահմաններում, շարունակելու մեր աջակցությունը ինչպես հայաստանյան կինոփառատոներին, այնպես էլ Հայաստանի կինոգործիչների միության, պրոֆեսիոնալ կինոգիլդինաերի, կինոակադեմիայի անդամներին և այլոց, սակայն հրաժարվելու ենք անվճար հիմունքներով Կինոյի տան դահլիճները և այլ ենթակառուցվածքները տրամադրելուց, ինչը, բնականաբար, անում ենք ափսոսանքով և ստիպված։

Հիշեցենենք, որ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հետ ունենք կնքված հուշագրեր, համաձայն որոնց ուսանողների համար սահմանված են որոշակի արտոնություններ, և նրանք կշարունակեն իրենց կինոուսումնասիրության տարիներին օգտվել այդ արտոնություններից, ինչը չափազանց կարևոր ենք համարում։
Հուսանք՝ մի օր էլ կվերանայենք այս որոշումը։

Հայաստանի կինոգործիչների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031