Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց հետագա վարքագիծն ինձ համար հասկանալի չէ»․ Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի դերասանների մասին

Հոկտեմբեր 29,2024 14:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրենք կարող են դա իրացնել բեմերում, այդ թվում՝ «Սունդուկյան» թատրոնի բեմերում, բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար հասկանալի չէ, որովհետեւ մենք ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմ կամ, որպես առանձին ստեղծագործական միավոր, աշխատել «Սունդուկյան» թատրոնի կազմում։ Ակնհայտ է, որ այդ հարցերին նրանց արձագանքն արդեն դուրս է տրամաբանության շրջանակներից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի դերասաններին։

Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ «Գոյ» թատրոնի դերասաններին երաշխավորել են իրենց ստեղծագործական գործունեությանն ու ազատությանը ու այդ առումով որեւէ խոչընդոտ չկա։

Թատրոնի դերասանները երեկոյան մտել էին թատրոնի շենք եւ գիշերն անցկացրել են այնտեղ։

«Մենք հիմա գտնվում ենք «Գոյ» թատրոնում, բոլորս եկել ենք մեր պահանջի հետեւից, մեր ստեղծագործելու իրավունքի հետեւից: Մեր պատերից բոլոր նկարները պոկել են, հանվել են աֆիշները, «Գոյ» թատրոնից հետք չկա»,- նշել էր թատրոնի դերասան եւ տնօրեն Սարգիս Արզումանյանը: Ավելի վաղ, դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն ուղիղ եթերով ասել էր, թե «Սունդուկյանի» անվան թատրոնի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, իբրև թե ապօրինի կերպով ներխուժում է եղել, բայց ոստիկանությունն, այդ ամենը քննելով, ընթացք չի տվել։

Հիշեցնենք, կառավարության որոշմամբ, «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, ինչին դեմ են «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական կազմը։ Նրանք օրեր շարունակ ցույցեր արեցին, հայտարարություններով հանդես եկան, ապա որոշեցին կառավարության որոշումը վիճարկել դատարանում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031