Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Հայաստանի մասով որոշում է հրապարակել

Հոկտեմբեր 29,2024 14:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հարություն Կարապետյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում է հրապարակել՝ ըստ որի՝ ընթացակարգային մասով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել։

Դիմումատուն 1957-ին ծնված, Աբովյան քաղաքում բնակվող ազգությամբ հայ Հարություն Կարապետյանն է։ Գործը վերաբերում է պարոն Կարապետյանի կնոջ՝ 2011 թվականին տեղի ունեցած մահվանը։

Ըստ գործի նյութերի՝ դիահերձման եզրակացությունն այն է, որ կնոջ մահվան պատճառը եղել է թոքերի թրոմբոէմբոլիան՝ նրա ոտքերի վարիկոզի պատճառով։

ՀՀ քննչական մարմինները 2013-ին քրեական գործի վարույթը կարճել են այն հիմքով, որ վիրահատության համար հակացուցումներ չեն եղել, և նախօրոք ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ։ Հարություն Կարապետյանը քննչական մարմնի այս որոշումը վիճարկել է տարբեր ատյանների դատարաններում, սակայն հաջողության չի հասել։

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի/հետաքննության իրավունք) վրա՝ Հարություն Կարապետյանը դիմել է ՄԻԵԴ-ին՝ պնդելով, որ իր կինը մահացել է բժշկական անփութության հետևանքով։ Նա, մասնավորապես, պնդում է, որ իր կինը պետք է վիրահատվեր միայն երակների վարիկոզի բուժումից հետո:

Ըստ ՄԻԵԴ որոշման՝ դիմումատուի կնոջ մահվան դեպքի առիթով կատարվել է արդյունավետ հետաքննություն, իրականացվել է արդյունավետ քրեական վարույթ դիմումատուի կնոջ մահվան դեպքի առթիվ՝ իբր բժշկական անփութության հետևանքով։ Եվրոպական դատարանն իր որոշման մեջ ամրագրել է, որ չնայած հետաքննության նախնական փուլի թերություններին, ներպետական ​​իշխանությունները, ի վերջո, համարժեք կերպով արձագանքել են դիմումատուի պնդումներին և պարզաբանել նրա կնոջ մահվան հետ կապված հանգամանքները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031