Լրահոս
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումներին Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է ՀՀ տնտեսական զարգացման ռազմավարություններին

Հոկտեմբեր 29,2024 13:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավարտվել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ 2024 թվականի տարեկան հանդիպումները, որոնք մեկ հարկի տակ էին համախմբել տարբեր պետությունների տնտեսական ոլորտի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսատնտեսական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների: ԱՄՀ/ՀԲ տարեկան հանդիպումները արդյունավետ հարթակ են ոչ միայն փորձի փոխանակման ու գլոբալ հիմնախնդիրների քննարկման, այլ նաև նոր համագործակցությունների և գործընկերության հաստատման համար:

Որպես ԱՄՀ/ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարչին փոխարինող անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Բո Լիի, ԱՄՀ և ՀԲ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, օտարերկրյա պետությունների գործընկերների ու ֆինանսական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Կայացած հանդիպումների ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարություններին, ներկայացրել զարգացման տեսլականն ու նպատակները: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև գլոբալ ֆինանսական մարտահրավերները, տնտեսական կայունության ապահովման միջոցներն ու հնարավորությունները:

Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, տնտեսական աճի տեմպերն ու բարեփոխումների իրականացման ընթացքը: Ընդգծվել է ներդրումների խթանման, համաշխարհային շուկաներում մրցունակության բարձրացման և սոցիալական ծրագրերի ուժեղացման կարևորությունը: Հանդիպումների ընթացքում Էդուարդ Հակոբյանը անդրադարձել է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությանը Հայաստանի զարգացման գործընթացներին:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031