Լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորումը հայտարարել է, որ նոր գլխավոր քարտուղար է ընտրել «Հըզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ 71-ամյա Նաիմ Ղասեմին, հայտնում է Ռոյթերսը: Նա կփոխարինի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլային, որը սպանվել էր սեպտեմբերի 27-ին՝ Բեյրութի հարավային արվարձանում Իսրայելի օդային հարձակման հետևանքով:
Նասրալլայի մահից մեկ շաբաթ անց իսրայելական հարվածներից սպանվեց նաև նրա ազգական Հաշեմ Սաֆի ադ-Դինը, որը համարվում էր Նասրալլայի ամենահավանական իրավահաջորդը:
Նասրալլայի սպանությունից ի վեր, Ղասեմը երեք հեռուստատեսային ուղերձ է հղել, այդ թվում՝ հոկտեմբերի 8-ին, որտեղ նա ասել է, որ «Հըզբոլլահ»-ն աջակցում է Լիբանանի համար հրադադարի հասնելու ջանքերին: