Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղքը բարդել ուրիշների վրա. սա է այս իշխանությունների քաղաքականությունը և ոչ միայն բանակի դեպքում. Ժաննա Ալեքսանյան

Հոկտեմբեր 29,2024 12:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Բանակում մահերի համար երեկ ՊՆ-ն փորձում էր մեղադրել այդ մասին բարձրաձայնող եզակի ՀԿ-ներին: Ասում են՝ մահվան դեպքերի թիվը կրկնակի նվազել է, բայց չեն հրապարակում իրենց թվերը։ Նրանց հետաքրքրում է նվազող թվեր, բայց ոչ մարդկային կյանքերը։ Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի համար մեղավոր են բոլորը՝ հասարակությունը, ընտանիքը, ՀԿ-ները, որոշ դեպքերում անգամ հենց սպանված զինվորը։ Մեղքը բարդել ուրիշների վրա։ Սա է այս իշխանությունների քաղաքականությունը և ոչ միայն բանակի դեպքում։

Բանակը փակել են, ոչ մի քննարկում, ոչ մի խոսք, ոչ մի մտահոգություն։ Փորձում են տաբու դնել բանակի թեմայի վրա, զինվորները պետք է սպանվեն, իսկ դուք պետք է լռեք։ Մեր մասին միայն լավը և ուրիշ ոչինչ։ Առաջին պատերազմից հետո բանակում մահվան դեպքերով կար տաբու մամուլի վրա, բայց ես միշտ լուսաբանել եմ, ինձ վրա կարծես չէր տարածվում Վազգեն Սարգսյանի կողմից դրված այդ արգելքը։ Մի անգամ նա ինձ  ասաց. «Անընդհատ մտածում էի, թե ինչու ես ինձ այդքան քննադատում, բայց հետո հասկացա, որ դա անում ես բանակի համար ու քեզ շատ սիրեցի»։ Նվիրում ու սեր բանակի հանդեպ, իսկ հիմա Պապիկյանն ավելի բարձ արժեք է, քան բանակն ու զինվորի կյանքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031