Կաթվածը գլխուղեղի արյան մատակարարման հանկարծակի ընդհատումն է, աշխարհում մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառը:
Կաթվածի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է:
Հիմնական ախտանշաններն են`
հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում,
թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում,
գիտակցության հանկարծակի մթագնում,
խոսքի կամ խոսքի ըմբռնման հետ կապված խնդիրներ,
տեսողության հանկարծակի խանգարում մեկ կամ երկու աչքերում,
քայլքի և հավասարակշռության հանկարծակի խանգարում,
գլխապտույտ,
սուր գլխացավ առանց պատճառի:
Կարևոր է կաթվածի առաջին նշանների ի հայտ գալու պես հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչն էլ կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն