Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հունանյանն ԱԱԾ աշխատակիցներից մեկի մոտ ասել է իր պլանների մասին, այդ աշխատակիցը, որը չի զեկուցել, ոչ միայն չի պատժվել, այլեւ պաշտոն է ստացել. Էմիլ Պետրոսյան. «Հրապարակ

Հոկտեմբեր 29,2024 11:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակը» զրուցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով զոհված Լեոնարդ Պետրոսյանի որդու՝ Էմիլ Պետրոսյանի հետ:

Այս իշխանությունները ոճրագործության սլաքներն ուղղում դեպի նախկինները, հատկապես` Ռոբերտ Քոչարյանի կողմը: Նիկոլ Փաշինյանն էլ իր թերթի էջերում բազմիցս գրել է այդ մասին: Եթե ամեն ինչ այդքան պարզ է, եթե իսկապես մեղավորները նրանք են, ինչո՞ւ չեն կարողանում որեւէ ապացույց գտնել:

– Բայց արդյո՞ք իրենք համոզված են, որ Քոչարյանն է դրա հետեւում: Ես կդժվարանամ այս հարցին պատասխանել, քանի որ ինքս չեմ համարում, որ այս իշխանությունները նման համոզմունք ունեն, եթե անգամ Քոչարյանն էլ կա այդ գործում, ապա նա վերջը չէ եւ ամենագլխավորը չէ: 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը Հոկտեմբերի 27-ին նվիրված մի ելույթ ունի, որտեղ նա հայտարարում է, որ եթե անգամ Քոչարյանին ու Սարգսյանին չեն կարող մեղադրել «հոկտեմբերի 27» կազմակերպելու մեջ, ապա հոկտեմբերի 27-ի գործը պարտակելու մեջ կարող ենք 100 տոկոսով մեղադրել: Ես լիարժեք համաձայն եմ այս մտքի հետ, ողջ պետական ապարատը` իր բոլոր կառույցներով, ամեն ինչ այնպես արեց, որ հոկտեմբերի 27-ի գործն այդպես էլ երբեք չբացահայտվի: Խեղաթյուրել են ամեն ինչ, արել են ամեն հնարավոր բան, որ ոչինչ չբացահայտվի: Նոր իշխանությունները, նոր քննիչները, որ անգամ ծնված էլ չեն եղել 1999-ի հոկտեմբերի 27-ին, չեն կարող այդ գործը խորությամբ ընկալել ու բացահայտել: Ես չեմ հավատում դրան:

Քննչականն իմիտացիա է ստեղծում, թե մեծ աշխատանք են կատարել, հարցաքննություններ, առերեսումներ: Ինչի՞ մասին է խոսքը:

– Ես մամուլից եմ այդ մասին տեղեկացել: Սերժ Սարգսյանի, Շիրխանյանի եւ այլոց մասին: Ես՝ ինքս, դատախազ եմ եղել, քննիչ ու կասեմ, որ այն, ինչ տարածվել է մամուլում, այդ ամենից ոչինչ կախված չէ: Այնպես չէ, որ նույն Սերժ Սարգսյանի վրա մի մեծ ապացույց են գտել, չէ…. օրինակ, ԱԱԾ աշխատակիցներից մեկի մոտ Նաիրի Հունանյանն ասել է իր պլանների մասին, կա՞ տեղեկություն, այդ աշխատակիցը զեկուցե՞լ է, որ Նաիրին նման պլաններ է կազմել: ԱԱԾ-ն այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր ղեկավարում: Պատժվե՞լ է այն ԱԱԾ աշխատակիցը, որը, իմանալով, թե ինչ է լինելու, չի զեկուցել: Ես գիտեմ, որ այդ մարդը ոչ միայն չի պատժվել, այլեւ պաշտոն է ստացել: Այնպես որ, ոչ մի հարցի պատասխան չկա, կան բազմաթիվ թելեր, որոնք գնում, գնում, գնում են ու վերջում կտրվում են: Ոչ մի հետեւություն, ոչ մի եզրահանգում: Այնպես որ, ես չեմ հավատում, որ այս գործը բացահայտվելու է, պատմական իմաստով այն բացահայտված գործ է: Ո՞ւմ համար է գաղտնիք, ո՞ւմ համար են մութ հարցեր մնացել: 1999-ից հետո Հայաստանը, որպես պետություն, վաճառվել է, ոչ թե Ղարաբաղը, այլ` Հայաստանը: Պայմանագրեր կան, ամիս-ամսաթվերով, կնիքներով, ստորագրություններ. «Գույք՝ պարտքի դիմաց», Իրանի գազի խողովակ, «ՀայՌուսգազարդ» եւ այլն: Մենք տեսնում ենք, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ի ողջ կապիտալը դուրս է բերվել երկրից, եւ այստեղ մնացել է միայն ռուսական կապիտալը: Թե հիմա կոնկրետ ով է տվել պատվերը` Պուտինը, թե այլ մեկը, երեւի այնքան էլ էական չէ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031