Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թումոն WISE Prize for Education մրցանակի եզրափակիչ փուլում է՝ հավակնելով ստանալ 1մլն դոլար

Հոկտեմբեր 29,2024 10:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թումոյի արհեստական բանականության կրթական նախագիծը 2024-2025 թվականների WISE Prize for Education մրցանակի եզրափակիչ փուլ անցած վեց նախագծերից մեկն է: World Innovation Summit for Education-ի կողմից կազմակերպվող մրցույթն այս տարի նվիրված է համաշխարհային կրթական մարտահրավերների նորարար լուծումներին: Մրցույթի շրջանակում ստացվել է 427 հայտադիմում:

Միջազգային փորձագետներից բաղկացած կոմիտեն մանրամասն ուսումնասիրել է դիմումները` ընտրելու ամենախոստումնալից վեց նախագծերը, որոնք եզակի լուծումներ են առաջարկում մրցույթի առանցքային ոլորտների մարտահրավերներին՝ ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ նախագծերը:

WISE մրցույթի շրջանակում ներկայացվել են բազմաթիվ կրթական լուծումներ ու նորարարություններ ամբողջ աշխարհից։ Դիմորդների շարքում են աշխարհի տարբեր երկրներից կառավարություններ, ոչ առևտրային և մասնավոր կազմակերպություններ, որոնք ներկայացրել են նախագծեր ներառական կրթության, արհեստական բանակության գործիքների, ձայնային գեներացման ուսուցման, նեյրոդիվերգենտ սովորողների համար մշակած մոտեցումների և ուսուցիչների զարգացման վերաբերյալ:

«Թումոյի գեներատիվ AI կրթական ծրագիրը միավորում է ինքնուսուցումը, պրակտիկ աշխատարանները, խորը տեխնոլոգիական հմտությունները: Օգտագործելով AI-ը անհատականացված կրթական ուղիները ստեղծելու համար՝ ծրագիրը ոգեշնչում է պատանիներին տնօրինել իրենց ուսումնական գործընթացը, հատկապես նրանց, որոնք ապրում են ոչ բավարար ենթակառուցվածքներ ունեցող համայնքներում: Թումոն յուրահատուկ է, քանի որ այն հասանելի է բոլորին, անվճար է և գործում է մի շարք երկրներում` ընդգծելով տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելու հանձնառությունը: Սա կարևոր է` հաշվի առնելով գեներատիվ AI-ի աննախադեպ աճը, որն ավելի է խորացնում թվային պատնեշը», – նշել է WISE Prize for Education մրցանակի ծրագրի ղեկավար Նիամ Ուելանը:

«Ուրախ ենք, որ WISE մրցանակի եզրափակիչ փուլ անցած վեց նախագծերից մեկը մերն է, քանի որ այն կօգնի զարգացնել Թումոյում AI կրթական ծրագիրը», – նշել է Թումոյի ծրագրավորման բաժնի ղեկավար Վահագն Փափազյանը: «Կարևոր է երիտասարդներին հզորացնել, որպեսզի դառնան նորարար էկոհամակարգերի մաս և ինքնուրույն տնօրինեն արհեստական բանականության կիրառումը իրենց կյանքում»:

Առաջիկա 12 ամիսների ընթացքում WISE-ը իր գործընկեր Dalberg Advisors-ի հետ եզրափակիչ փուլ անցած նախագծերին կառաջարկի կարողությունների զարգացման մի շարք հնարավորություններ և անհատականացված մենթորություն: Ավելին, WISE-ն առաջարկում է 125,000 դոլար պայմանական ֆինանսավորում յուրաքանչյուր թիմի՝ աջակցելու նրանց նվազագույն կենսունակ արտադրանքի զարգացմանը: Հաղթող լուծումը, որը կընտրվի միջազգային կրթական փորձագետներից կազմված ժյուրիի կողմից, կստանա 1մլն դոլար մրցական 2025 թվականի WISE12 գագաթնաժողովի ընթացքում, որտեղ հաղթողը կհայտարարվի ուղիղ եթերի ընթացքում:

Թումո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031