Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է՝ Սասուն Միքայելյանը գոնե հասկանո՞ւմ է, որ փաստացի ադրբեջանական թեզերն է կրկնում. «ՉԻ»

Հոկտեմբեր 29,2024 09:30

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե «ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու հետ կռվելու», ապա ավելացրել, թե «գոնե մենք ունենանք մեր 28 943 քկմ տարածքը՝ որպես անկախ պետություն»։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Սասուն Միքայելյանը «ձեռի հետ» ուղիղ 800 քառակուսի կիլոմետրով (դա մոտ երկու անգամ ավելին է, քան խորհրդային Հայաստանի Մեղրու շրջանն էր) նվազեցրել է Հայաստանի տարածքը, որովհետև պաշտոնապես այն ոչ թե 28 943, այլ 29 743 քկմ է։

Շատ ավելի կարևոր է այն, որ ԵԿՄ խիզախ նախագահը փաստորեն հակադրվում է իր «շեֆ» աննկուն հեծանվորդին։ Նիկոլ Փաշինյանը սահմանազատումը ներկայացնում է որպես ինչ-որ չտեսնված-չլսված հաջողություն, որպես «իրական Հայաստանի»՝ խաղաղության ձգտելու անկեղծ մտադրության ապացույց, ասում է «Կիրանցում դպրոց հաճախելը երբևէ այսքան անվտանգ չի եղել» և այլն, իսկ ահա Սասուն Միքայելյանը փաստորեն ասում է՝ չէ, իրականում դա այնքան էլ լավ բան չէ, պարզապես կռվելու հնարավորություն չունենք՝ դրա համար էլ համաձայնվում ենք, կռվելու հնարավորություն ունենայինք՝ չէինք համաձայնվի։ Այլ կերպ ասած՝ սահմանազատումը ոչ թե մեր խաղաղասիրության արդյունք է, այլ ջախջախված լինելու։

Ուշադրություն դարձրեք՝ մոտավորապես նույն բանն էլ Ալիևն է ասում․ որ Հայաստանը հիմա ուրիշ ճար չունի, դրա համար էլ զիջումների է գնում, բայց հենց որ վերականգնվի՝ ռևանշի է ձգտելու, դրա համար էլ չենք ուզում թույլ տալ, որ վերականգնվի։ Հետաքրքիր է՝ Սասուն Միքայելյանը գոնե հասկանո՞ւմ է, որ փաստացի ադրբեջանական թեզերն է կրկնում։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031