Լրահոս
Օրվա լրահոսը

Տառապանքը կարող է դառնալ ուրախություն

Հոկտեմբեր 29,2024 10:00

Հատվածներ հայր Ալեքսանդր Շմեմանի «Օրագրեր» գրքից

Հավերժական հարց՝ ի՞նչ անել: Մնալով, ինչպես հիմա ասում են, «համակարգի մեջ», ուզած-չուզած ընդօրինակում ես դրա մեթոդները: «Գնալով»՝ ընդունում ես «մարգարեի» եւ «խարազանողի» դիրք՝ այդպիսով ընկնելով հպարտության գիրկը:

Ո՞վ է հնարել, որ կրոնը խնդիրների լուծումն է, որ այն պատասխաններ է տալիս: Կրոնը մշտական անցում է այլ չափման մեջ ու, հետեւաբար, ոչ թե լուծում է, այլ խնդիրների վերացում:

«Եղեք երեխաների նման» (նկատի ունի Քրիստոսի խոսքը՝ Մտ. 18:3 – Ա.Ա.)  նշանակում է՝ բաց եղեք հավերժության համար: Կյանքի ամբողջ ողբերգությունը, ամբողջ տաղտկալիությունն ու տգեղությունն այն է, որ պետք է լինել «մեծահասակ», պետք է ճնշել «մանկությունը» քո մեջ: Մեծահասակների կրոնը կրոն չի, եւ վերջ, իսկ մենք այդ կրոնն արմատավորում ենք, քննարկում ենք եւ հենց այդ պատճառով՝ մշտապես խեղաթյուրում:

Այնտեղ՝ «օրիենտալության» մեջ մարդը հրաժարվում է իր «ես»-ից, այնուամենայնիվ, էգոիստական դրդապատճառներով՝ չտառապելու համար: Իսկ այստեղ (քրիստոնեության մեջ – Ա.Ա.)  ինքդ քեզնից հրաժարվելու առաջարկից հետո, գալիս է կոչը՝ վերցնել քո խաչը եւ տանել այն, այսինքն, ըստ էության, տառապել: Բայց այստեղ ամեն ինչը Աստծուն սիրելու համար է, այստեղ հրաժարվում ես «կրոնից»՝ որպես ինքնամխիթարանքից, ինքնահաստատումից եւ այլն: Դրա համար էլ ինքը՝ տառապանքը, դառնում է, կարող է դառնալ ուրախություն:

Որքան, հավանաբար, հոգեպես թեթեւ են ապրում մարդիկ, որոնք չափազանց պարզ եւ հեշտ գիտելիք ունեն, թե ում կողմից են իրենք եւ ում դեմ: Ինձ երբեմն թվում է, որ ես ողջ կյանքիս ընթացքում երբեք 100 տոկոսով չեմ եղել որեւէ մեկի կողմից, որեւէ ճամբարում: Տանջվում եմ այդ մշտական ներքին պառակտվածությունից:

Հայր Ալեքսանդր Շմեմանը (1921-1983) Ամերիկյան Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորական էր, աստվածաբան, պրոֆեսոր: Դասավանդում էր ԱՄՆ մի շարք համալսարաններում եւ ճեմարաններում: Օրագրերը նա վարում էր 1973-ից մինչեւ 1982 թվականը: Դրանք նախատեսված չեն եղել հրապարակման համար: Սակայն հայր Ալեքսանդրի մահվանից հետո տեքստերը հրապարակման է պատրաստել նրա որդին:

Պատրաստեց եւ թարգմանեց Արամ Աբրահամյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Դա ավելի շատ նման է զոհաբերության (жертвоприношение): Աստված մեր տառապանքների կարիքը չունի։ Եվրոպայում մարդիկ դա հասկացել են, մենք, հավանաբար, ոչ։

    Ի դեպ, ինչու՞ չկա նյութի աուդիո տարբերակը:

  2. Այս պահին Դարվինի ‘Բնական ընտրություն’ մոդելից ավելի լավը չկա մարդկային հույզերի նշանակությունը ճիշտ գնահատաելու համար, կարծում եմ: Ապրող մարդը որոշում չի կայացնում հենվելով տառապանքի մեջ ուրախության պահերի հնարավորության գիտակցությամբ: Այս տիպի մարդիկ իհարկե կան` մազոխիստները հենց դրանք են:
    Կներեք որ տալիս եմ քաղաքական շեղում` նիկոլի զենքերի արսենալում հայ ազգի դեմ այս տիպի անձնավորությունների բուծումը ուրվագծելի է` ստերը որպես ճշմարտություն հրամցնելը, ‘հաղթել ենք 44-օրյա
    պատերազմում’, …
    Բնությունը գիծ է տարել կյանքի և մահի մեջ (նա նաև ամրագրել է դա DNA-ի chirality փոխվելու միջոցով): Մեր լավագույն ուսուցիչը բնությունն է` չզբախվենք ինքնաթուլացմամբ խառնելով անխարնելին: Ուժեղ անձնավորությունը պայքարում է տառապանքի դեմ և չի սփոփվում սպասելիքով (հույսով, հավատով) որ այն կրում է ուրախության սերմեր:
    Լինենք տերը մեր ուրախության և տառապանքի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031