Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի պատկերացում կազմեք էս երկրի կառավարման համակարգի որակի և պաշտոնյաների մոտիվացիաների մասին` ձեզ հերիք է ծանոթանալ վերջին 24 ժամվա մեջ արված չորս հայտարարությունների». Վլադիմիր Մարտիրոսյան

Հոկտեմբեր 28,2024 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպեսզի պատկերացում կազմեք էս երկրի կառավարման համակարգի որակի և  պաշտոնյաների մոտիվացիաների մասին ձեզ հերիք է ծանոթանալ վերջին 24 ժամվա մեջ արված չորս հայտարարությունների:

Առաջին:

Երկրապահի նախագահը, ում միակ և անբեկանելի պարտավորությունը պետք է, որ լիներ ամառ, թե ձմեռ  24 ժամ գոնե ցույց տալ իր կազմակերպության պատրաստակամությունն ու նվիրումը այս երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը ասում է, որ չի անելու դա որովհետև անիմաստ է դա անել, քանի որ հակառակորդը ուժեղ է իրենցից:

Երկրորդ

Վարչապետը ԱԺ-ում խոհափիլիսոփայական մեկնաբանություններ է տալիս պետության և պետություն հասկացության վերաբերյալ  հենց այն կատեգորիալ ապարատով և մոտեցմամբ, ինչպիսի մոտեցմամբ, որ աղանդներն են մեկնաբանում և քննարկում Հայ առաքելական եկեղեցուն: Ավելին, պետության այսպիսի մեկնաբանությունից Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնն ու Մաքիավելին իրար հետ միասին  և ձեռք բռնած կինքնահրկզվեին: Թե բա «պետությունը լավ ապրելու գործիք է»:

Երրորդ:

Լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ և նրանց թեթևակի հարցերից ՀՀ ֆինանսների նախարարը այնքան է խճճվում, որ փաստացի կոռուպցիայի մեղադրանքով  ինքնախոստովանական ցուցմունք է տալիս իր դեմ: Պարզվում է ցուցմունքն էլ կայանում է նրանում, որ գերազանցիկի և առաջադեմի դեմքով կատարյալ ջինջ նախարարը իր սեփական տունը տալիս է վարձակալությամբ ոմն կազմակերպության հետո այն կրկին վարձակալում ֆինանսների նախարարության անձնակազմի միջոցառումների համար և դա մեկնաբանելիս ոչ մի կերպ չի մտաբերում կոռուպցիայի սահմանումն ու բացատրությունը:

Չորրորդ:

ԳՇ պետին հարց են տալիս, թե իր մոտեցումն առհասարակ ինչպիսին է պետության ամբողջականության ապահովման և թշնամուն մեր սահմաններից դուրս շպրտելու մասին և լսում են պատասխան, որը իրեն նույնիսկ թույլ չէր տա Ջոն Լենոնի երկրպագու ամենապացեֆիստ հիպպին, ով հավատում է, որ սերը կփրկի աշխարհը:

Այսքանը ընդամենը 24 ժամում:

Հարգանքներս իրենց գործը պրոֆեսիոնալ անող և այս ամենը հանրությանը օպերատիվ  ցույց տվող և մերկացնող  լրագրողներին:

P.S. Այս իշխանության կոռուպցիայի և երկրին հասցված վնասների, իրական ավերի խորությունն ու մասշտաբները, երբ պարզ դառնան, կարծում եմ ամենամոլի ՔՊ-ականը ամենամոլի հակաՔՊականից ավելի մոլի է հայհոյելու ՔՊ-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031