Հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ վրաց ընդդիմության բողոքի ցույցը մեկնարկել է` Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց:
Հավաքված բազմության մեջ ծածանվում են Վրաստանի, ԵՄ-ի, ՈՒկրաինայի դրոշներ: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են իրենց գործողությունների ծրագրի մասին հայտնել ժամը 21.00-ին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 40 եկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիային եւ արդեն ելույթ է ունեցել:
Նշենք, որ Թբիլիսի է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, եւ քիչ առաջ նրա հետևից սուլել են «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցից դուրս գալու պահին: «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցը նույնպես գտնվում է Ռուսթավելիի պողոտայի վրա, այն հրապարակի դիմաց, որտեղ այս պահին բողոքի ակցիա է ընթանում։
Կարդացեք նաև
Լուսանկարը` newsgeorgia-ի