Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արզնիի նախկին ու ներկա համայնքապետերը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում

Հոկտեմբեր 28,2024 19:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով՝  իրավապահները տեղեկություններ են ստացել Արզնի համայնքի նախկին ղեկավար Ալեքսանդր Միրզոեւի պաշտոնավարման ընթացքում արված չարաշահումների մասին:

Մասնավորապես նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինս  իր պաշտոնավարման ընթացքում ծառայողական լիազորությունները օգտագործելով, Արզնի համայնքում 1992 թվականին  հողահատկացումներ ստացած անձանց գույքը խաբեության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել Աբովյան քաղաքի բնակիչ Առաքել Առաքելյանի հետ:  Վերջինիս հետ խմբի կազմում 2022-2023թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ Կոտայքի մարզի բնակիչներ չհանդիսացող Ա. Ս-ի, Լ. Ղ-ի, Ա. Ա-ի, Գ.  Գ-ի և Ա. Ս-ի տվյալներով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթղթեր և հիշյալ անձանց, որպես Արզնի համայնքի բնակիչներ, 1992թ. հողատարածքներ հատկացնելու վերաբերյալ  ակնհայտ կեղծ հիմքեր ստեղծելով, նրանց սեփականության իրավունքով հատկացրել է հողատարածքներ: Այդ կերպ հափշտակելով Արզնի համայնքի Երևան-Սևան մայրուղու հատվածում գտնվող  գույքերը:

Դրանից հետո Առաքելյանը հանցավոր ճանապարհով ստացած գույքերը վերը նշված անձանց հետ կնքված առուվաճառքի կեղծ պայմանագրերի հիման վրա գրանցել է իր անվամբ՝ կատարելով փողերի լվացում:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ  Արզնի համայնքի ներկայիս ղեկավար Ֆելիքս Միրզոեւի գործունեության վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ վերջինս լինելով պաշտոնատար  անձ, 2023-2024թթ. ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ չհանդիսացող Ա. Գ-ի օժանդակությամբ վերջինիս տվյալներով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ, ըստ որի վերջինս հանդիսանում է Արզնի համայնքի բնակիչ և 1992թ. հողատարածք հատկացնելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով՝ սեփականության իրավունքով հատկացրել է Երևան-Սևան մայրուղու հատվածում գտնվող  գույք:

Բացի այդ Արզնի համայնքի ղեկավարի տեղակալ Էրիկ Աֆյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արզնի համայնքում 1992թ. հողատկացումներ ստացած անձանց գույքը խաբեությամբ հափշտակելու շուրջ, նախնական համաձայնության է եկել Առաքելյանի հետ և վերջինիս հետ խմբի կազմում 2023թ. ընթացքում միասնական դիտավորությամբ Կոտայքի մարզի բնակիչ չհանդիսացող Կ. Դ-ի օժանդակությամբ վերջինիս տվյալներով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ և հիշյալ անձին, որպես Արզնի համայնքի բնակիչ, 1992թ. հողատարածք հատկացնելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով սեփականության իրավունքով հատկացրել է նույն տարածքում գտնվող գույքը: Ինչից հետո Առաքելյանը կեղծ առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված գույքը գրանցել է իր անվամբ՝ կատարելով փողերի լվացում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Արզնի համայնքի ներկայիս ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքի նախկին ղեկավարը՝ Ալեքսանդր Միրզոեւն ու ինքը հորեղբոր թոռներ են: Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ քրեական վարույթի մասին իրեն չեն ծանուցել, ինքը բացառում է նման գործարքներում իր մասնակցությունն ու դերակատարությունը եւ վստահեցրեց, որ նախաքննության ընթացքում ինքն այդ ամենը կապացուցի:  Ֆելիքս Միրզոեւը նաեւ հայտնեց, որ նշված գործարքներում դերակատարություն ունեցած անձանց, որոնց անունները մենք թվեցինք, ինքը չի ճանաչում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031