Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը հանդիպեց թուրք Ֆիդան Սարգիին եւ ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթեց նրան:
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի սանը բոլոր երեք ռաունդներում մեկ գլխով բարձր գտնվեց մրցակցից՝ յուրաքանչյուր ռաունդում մեկական անգամ նրան ենթարկելով նոկդաունի: Արդյունքը եղավ այն, որ ռեֆերին երրորդ նոկդաունից հետո վճռեց դադարեցնել մենամարտը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ