ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավոր է հանդիպում անցկացվի գերիների եւ անհետ կորածների հարցով։ «Հանդիպում չի եղել, նախատեսվում է, շատ հնարավոր է՝ առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը խոսում է իր կողմից 4000 անհետ կորածների մասին, Աբազյանը պատասխանեց․ «Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով»։
Թե որտեղ կարող է անցկացվել հանդիպումը, հարցին ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ կոնկրետ որոշում դեռ չկա։
Ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալել, նա պատասխանեց․ «Արդյունքների մասով չշտապենք հայտարարություն անել, եթե նմանատիպ իրավիճակ լինի, կտեղեկացնենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ