Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Ստոկհոլմում ուսումնասիրել են ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շվեդական փորձը

Հոկտեմբեր 28,2024 18:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը եռօրյա ուսումնա-ճանաչողական այցով գտնվել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ Ներքին գործերի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ դատախազության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այցի նպատակն էր փորձի փոխանակման շրջանակներում ծանոթանալ Շվեդիայի իրավական համակարգին, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման դեմ պայքարի փորձառությանը, մարտահրավերներին և հաջողություններին, նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցության մեխանիզմներին:

Պատվիրակությունը հագեցած և արդյունավետ հանդիպումներ է ունեցել Շվեդիայի իրավապահ և այլ իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ի թիվս այլ խնդիրների՝ քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության գործերով քրեական հետապնդման, պաշտպանության և կանխարգելման մեխանիզմները, նշված բնույթի վարույթների քննության ժամանակ քննչական տակտիկաներին, զոհակենտրոն արդյունավետ մոտեցումներին վերաբերող հարցեր։

Պատվիրակությանն ընդունել է նաև Արևելյան գործընկերության ծրագրի դեսպան և Շվեդիայի հատուկ ներկայացուցիչը արտագաղթի մեջ գործող Բելառուսի ժողովրդավարական ուժերում Քրիստինա Յոհաննեսոնը։ Նա ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ գենդերային հավասարության ապահովումը, գենդերային բռնության դեմ պայքարը Շվեդիայի առաջնահերթություններից են և ուրախ են իրենց փորձառությունը կիսելով աջակցել Հայաստանում անվտանգ միջավայրի ձևավորմանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդգծել է այցի կարևորությունը՝ նշելով, որ Շվեդիայի փորձին ծանոթանալը կօգնի մեր ռազմավարական քայլերը դարձնել միջազգային չափանիշներին ավելի համահունչ,  ամրապնդել համագործակցությունը շվեդ գործընկերների հետ՝ Հայաստանում հանցագործությունների դեմ պայքարը կատարելագործելու և բռնության զոհերի համար առավել արդյունավետ պաշտպանություն և աջակցություն ապահովելու համար։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031