Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հայտնի լինեն քվեարկության նախնական արդյունքները, կառավարությունը կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, ինչը կզրոյացնի ընտրության արդյունքները. ԼՀԿ-ն Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մասին

Հոկտեմբեր 28,2024 16:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանրության և մասնագիտական շրջանակների ուշադրությունն է հրավիրում կառավարության հեղինակած և ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին։

Ի թիվս այլ դրույթների՝ կառավարությունը նախատեսում է կարգավորել արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում ընտրությունների ընթացքի կասեցման հարցը։ Ըստ այդ փոփոխության, եթե արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում ընտրության օրվանից հետո յոթ օրվա ընթացքում, ապա ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում:

Սա նշանակում է, որ երբ արդեն իսկ հայտնի լինեն քվեարկության նախնական արդյունքները, ապա կառավարությունը, սուբյեկտիվ ընկալումներից ելնելով, կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, որը ինքնաբերաբար կզրոյացնի ժողովրդի կողմից արտահայտված կամքը, արդեն իսկ կայացած ընտրության արդյունքները և կհանգեցնի նոր քվեարկության։

Ինչպես բազմիցս քննադատված կայուն մեծամասնության դրույթից չհրաժարվելը, այնպես էլ այս փոփոխությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիտարկում է նեղ իշխանական շահերից բխող, ինչը կարող է հակաժողովրդավարական գործիք հանդիսանալ թե՛ գործող, թե՛ ապագա իշխանությունների ձեռքին՝ ստացված անցանկալի ընտրական արդյունքները, այն է ժողովրդի կամքը զրոյացնելու համար։

Խստիվ դատապարտում ենք նման փոփոխության իրականացումը և պահանջում զերծ մնալ այս հակաժողովրդավարական փոփոխությունից։

Նկարագրված փոփոխության ամբողջական պարբերությունը ամբողջությամբ ստորև.

«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց  հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»։

Կ-927-26.09.2024-ՊԻ-011/1 հոդված 7.1-ի նոր խմբագրության երրորդ կետի երկրորդ պարբերություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031