Մի խումբ անհատ ճարտարապետների հայտարարությունը հարկային օրենսգրքի փոփոխության կապակցությամբ
Ծանոթանալով Հայաստանի կառավարության նախաձեռնած և «իդրաֆթ» կայքում տեղադրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որում ի թիվս այլ ոլորտների բարձրացվում է նաև նախագծմամբ զբաղվող սուբյեկտների հարկային բեռը, մենք, ներքոստորագրյալ նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներս.
– Համարում ենք, որ վերջին տարիներին շինարարական որոշակի ակտիվության և համեմատաբար պատշաճ վերահսկողության արդյունքում էականորեն ավելացել են նախագծային պատվերները, որոնք ոչ միշտ են վերաբերում խոշոր կառույցներին ու պատվիրատուներին, այլև բազմաթիվ անհատական փոքր շինություններ, ի տարբերություն նախկինի, կառուցվում են մասնագիտական նախագծերի հիման վրա։ Նախատեսվող հարկային բեռի ավելացումը բերելու է անհատական և փոքր նախագծերի արժեքի բարձրացմանը, որն անկասկած կնպաստի ինքնակամ շինարարության ծավալների ավելացմանը:
– Փաստում ենք, որ պետական գնումների համակարգի անկատարության, ինչպես նաև կոնկրետ պաշտոնյաների (հատկապես Երևանում) վարած քաղաքականության արդյունքում, առանց այն էլ բևեռացված մասնագիտական շուկայի առկայության պայմաններում, փոքր և միջին շրջանառություն ունեցող նախագծային կազմակերպությունները կհայտնվեն առավել խոցելի վիճակում, մրցակցային պայքարում զիջելով քաղաքական կամ այլ պատճառներով շահեկան դիրքերում հայտնված խոշոր նախագծային դերակատարներին։
Կարդացեք նաև
– Գտնում ենք, որ ֆինանսական տարվա ավարտից երկու ամիս առաջ նման փոփոխությունը փաստի առաջ է կանգնեցնում մինչ այս պահը ՓՄՁ-ների համար նախատեսված կամ այլ հարկով աշխատող կազմակերպություններին և պատվիրատուներին: Նախագծային գործունեությունը ենթադրում է երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերություններ, ուստի այս կարճ ժամանակահատվածում նման մեծ փոփոխությունը բերելու է շոշափելի ֆինանսական կորուստների, քանի որ տվյալ հարկային բեռը նախատեսված չէ արդեն իսկ գոյություն ունեցող իրավահարաբերություններում։
– Մտահոգված ենք, որը այս փոփոխությունը կնպաստի մասնավոր պատվերների ստվերային շրջանառության աճին, հատկապես փոքր և անհատական պատվերների դեպքում, և վերջնական արդյունքում Հայաստանի քաղաքացիները կզրկվեն շոշափելի հարկային մուտքերից:
– Արձանագրում ենք նաև, որ շրջանառվող փոփոխության նախագծում առկա են մտահոգիչ եզրույթներ կամ ոլորտներին վերաբերվող ոչ հստակ ձևակերպումներ, որոնցում հասկանալի չեն դառնում տվյալ փոփոխություններն ինչպիսի գործունեության տեսակներին են վերաբերում։ Օրինակ, արդյո՞ք այն վերաբերում է նաև փոքր՝ շինարարության թույլտվություն չպահանջող նախագծերին, ներքին տարածության ձևավորմանը, կամ առհասարակ մասնագիտական անհատական խորհրդատվությանը։
– Կարծում ենք, որ ողջ բնագավառը դեռևս ամբողջությամբ չի հարմարվել մի քանի ամիս առաջ իրականացված բարեփոխումների անվան տակ էական բարդ գործընթացներ ենթադրող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման լիցենզիաների գործընթացներին, երբ ոլորտի դերակատարները ստանում են մեկ այլ հարված, որի արդյունքում ինչպես արդեն նշվեց տուժելու են փոքր և միջին դերակատարները։
Ուստի ելնելով վերոգրյալից, ներքոստորագրյալներս կոչ ենք անում կառավարությանը՝ չեղարկել նախատեսվող փոփոխությունները, կազմակերպել լայն հանրային ու մասնագիտական քննարկումներ՝ ներգրավելով տարբեր շահագրգիռ կողմերին ու նախագծային շուկայի մասնակիցներին։
(Հայտարարությունը բաց է, ու դրան կարող են միանալ ցանկացողները:)
Ալեքսանդր Դանիելյան, ճարտարապետ, ԴԱԱՓ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն
Աշոտ Սնխչյան, ճարտարապետ, snkh studio համահիմնադիր և տնօրեն
Արեգ Քեշիշյան, ճարտարապետ, BIM և նախագծային տեխնոլոգիաների խորհրդատու, Սիմոնյան կրթական հիմնադրամ
Արինե Քեշիշի, ճարտարապետ, ՍՏՈՀԱ ՍՊԸ
Արտակ Կնյազյան, AGL ՍՊԸ գլխավոր ճարտարապետ և համահիմնադիր
Արսեն Մկրտչյան, Arwest Architects ճարտարապետական արվեստանոց
Արսեն Կարապետյան, ճարտարապետ, դ’Արվեստանոց ճարտարապետական ստուդիա
Գագիկ Խաչատրյան, ճարտարապետ
Գարեգին Եղոյան, ճարտարապետ, Archcoop ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր և տնօրեն
Գևորգ Թորոսյան, ճարտարապետ
Դավիթ Նահատակյան, վերականգող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, Նահատակյան ճարտարապետական արվեստանոց
Էրիկ Հովհաննիսյան, Ճարտարապետ, Է-Ստուդիո ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր, տնօրեն
Իրինա Մերդինյան, ճարտարապետ, ՍՊ2 ճարտարապետական գրասենյակ
Հայկ Զալիբեկյան, ճարտարապետ, TL Bureau ճարտարապետական գրասենյակ
Հայկ Շահինյան, ճարտարապետ, ՍՏՈՀԱ ՍՊԸ
Միքայել Կարսյան, ինտերիեր դիզայներ, Իմեյջմեն ՍՊԸ փոխտնօրեն
Նեկտար Մկրտչյան, ճարտարապետ
Շահէ Սիմոնեան, ճարտարապետ, Զանազան արվեստանոց ՍՊԸ
Պատրիսիա Կարսյան, ճարտարապետ, Իմեյջմեն ՍՊԸ տնօրեն
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ-քաղաքային պլանավորող, ՍՊ2 ճարտարապետական գրասենյակ
Ստեփան Եղիազարյան, ճարտարապետ, Arwest Architects ճարտարապետական արվեստանոց
Սևադա Պետրոսյան, ճարտարապետ, ճարտարապետական լուսավորության խորհրդատու-նախագծող, արքի-վաքի