Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացուհին հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց. ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբեր 28,2024 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայրաքաղաքի բնակչուհի Արմինե Դ.-ն հոկտեմբերի 26-ին հայտնվել է Երևանի վարչական սահմաններով ընթացող բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։ Լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել: Քաղաքացին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Նշենք, որ այս վայրում երկաթուղային ճանապարհի երթևեկելի հատվածում կառուցվել է բնակելի տան այգու պարսպապատ, ինչը շինարարական նորմերի անթույլատրելի խախտում է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ցավակցում է մահացածի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև կոչ է անում քաղաքացիներին պահպանել երկաթուղային ենթակառուցվածքի թույլատրելի հատվածներում հատման կանոնները և ընդգծում է գծերի վրա քաղաքացիների գտնվելու անթույլատրելիությունը։

Բացի այդ, հոկտեմբերի 27-ին Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է ВАЗ 2107 մակնիշի մարդատար ավտոմեքենային, որն անտեսել է լուսացույցի կարմիր ազդանշանը և դուրս եկել ընթացող գնացքի դիմաց: Բարեբախտաբար, լոկոմոտիվային բրիգադի կողմից արտակարգ արգելակման կիրառման հետևանքով բախման հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ընկերությունը հիշեցնում է, որ իր նախաձեռնությամբ պարբերաբար անցկացվում են ակցիաներ՝ քաղաքացիներին երկաթուղային ենթակառուցվածքի հետ փոխգործակցության կանոնների մասին իրազեկելու նպատակով։ Դպրոցականների համար կազմակերպվում են դասաընթացներ, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն կրթության նախարարության հետ համատեղ մշակել է համապատասխան դպրոցական դասընթաց, որը հատկապես կարևոր է երկաթուղու հարևանությամբ գտնվող ուսումնական հաստատությունների համար։ Պարբերաբար կազմակերպվում է «Ուշադրություն, անցում» ակցիան, որի շրջանակներում վարորդներին ևս մեկ անգամ հիշեցվում է գծերի հատման կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին։

Հարավկովկասյան երկաթուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031