ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին․ «Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ խառը հիբրիդային կառավարումը երբ է վերանալու, որ ամեն հանրահավաքի Փրկարար ծառայության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մեկ այլ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ հասարակական կարգի պաշտպանությանը չմասնակցի։ Ուզում եմ հասկանալ՝ տրամաբանությունը ո՞րն է, որ Փրկարար ծառայության պետը հասարակական կարգի պաշտպանությանն է մասնակցում, որտեղ քաղաքացիական պաշտպանության որեւէ տարր չկա»։
Գեղամ Մանուկյանը նաեւ հարցրեց․ «Դուք խոսում էիք կրթությունից ու վերապատրաստումից, ես ուզում էի պատկերացնել, թե այդ ի՞նչ վերապատրաստում էին անցել այն կարմիր բերետավորները, որոնք մի քանի տասնյակով հարձակվել էին Ազգային ժողովի պատգամավորների վրա»։
Արփինե Սարգսյանն արձագանքեց․ «Մենք ունենում ենք բազմաթիվ դրվագներ, զանգվածային տարբեր միջոցառումների շրջանակներում ունենում ենք հայտեր, թե ոստիկանական ուժի, թե փրկարարական ուժի ապահովման՝ հաշվի առնելով հենց փրկարարական աշխատանքի տեսանկյունից անվտանգության իրականացումը։ Եվ դուք չեք տեսնի հավաքների ժամանակ որեւէ փրկարարի, ով բերման կենթարկի։ Երբ որ կիրառեց, ես ձեզ հետ կհամաձայնեմ։ Կամո Ցուցուլյանը ՆԳ նախարարի տեղակալ է եւ կարող է այնտեղ հանդես գալ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ