Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով

Հոկտեմբեր 28,2024 16:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 21-27-ը (2024թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.47 մ (27.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։

☑️ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.530 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ՝ 181.116 մլն.մ³:

☑️ 2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038 մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031