Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2024 թ.-ին շնորհվել է վստահելիության և անկախության «Ա» դասի բարձրագույն կարգավիճակ

Հոկտեմբեր 28,2024 15:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի  հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության «Ա» դասի բարձրագույն կարգավիճակ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «Ա» դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:

Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին:

Ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա են դարձել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը, մարդու իրավունքներին առնչվող զգայուն հարցերը հրապարակայնորեն հասցեավորելու հանգամանքը և այլն։ 2023-2024թթ. Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ իրավասու պետական մարմինների հետ ակտիվ քննարկումների առարկա են դարձել 2019 թվականին Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի ՄԻՊ հաստատությանը տրված հանձնարարականները՝ վերաբերելի ոլորտներում օրենսդրական փոփոխություններ կատարելու առնչությամբ, մշակվել և քննարկվել են համապատասխան նախագծային տարբերակներ։

Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառու է հետևողական լինել Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ներկայացված հանձնարարականների նաև հետագա իրացման հարցերի առումով։

«Ա» դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում: Նման կարգավիճակ ստացած Պաշտպանները հնարավորություն են ստանում լիակատար մասնակցություն ունենալու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև ընդգրկվելու դրանց կառավարման մարմիններում:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031