«Հիմա ի՞նչ, ես մեղավո՞ր եմ, որ շատ երեխա ունեմ, ես չեմ կարո՞ղ իմ ընտանիքով մի տեղ գնամ, պարտադիր պիտի քարսիթներ դնեմ, մեքենայի մեջ չտեղավորվի, մի երեխուն թողնեմ տանը, ասեմ՝ դու «նաֆսյակի» մնա տո՞ւնը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով քննարկմանը, որ պետք է խստացնել մեքենաներում քարսիթների նկատմամբ վերահսկողությունը։
«Եթե Երեւանում մարդիկ մեկ-երկու երեխով բավարարվում են, մենք գյուղի տղա ենք, մեզ դա չի բավարարում։ Ու իմ համար անընդունելի է, այսինքն՝ ես պիտի մտածեմ՝ եթե հինգերորդ երեխեն ունենամ, ինչ աշխատեմ, տուգանք պիտի վճարե՞մ»,- շարունակեց Նարեկ Գրիգորյանը։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Շատ երեխաները քարսիթից չի ազատում, մեքենան մեծացրեք, խնդիրն այդպես լուծեք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ