«Քանի՞ պաշտոնյայի վարորդ է, որ չի պահպանում անվտանգությունը՝ ամրագոտի կապելով։ Օրինակ, ձեր վարորդը, տիկին Սարգսյան, որը նախկինում իմ վարորդն է եղել, կապո՞ւմ է ամրագոտի։ Պետք է սկսել մեզնից, որովհետեւ չկա արդարացում։ Դուք պետք է վաղը քննարկում անեք, ասեք՝ հարգելի վարորդներ, մեկ շաբաթ ժամանակ ենք ձեզ տալիս, մեկ շաբաթից լինելու է խիստ վարչարարություն։ Այդ խիստի կարիքն էլ չի լինելու, որովհետեւ բոլորը դա լսելով՝ սկսելու են կապել»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա հավելեց․ «Ես մեկ տարի է՝ ասում եմ այդ օրը սահմանենք, քննարկում անենք, գնանք առաջ։ ՆԳՆ-ն ասում է՝ մենք այսքան ակտ ենք կազմել։ Լավ, որ կազմել եք, ինչո՞ւ է ամեն երկրորդ վարորդը էլի չամրակապված։ Ուրեմն այդ ակտ կազմելը քիչ է։ Ինչո՞ւ դա չենք անում, մի բան, որը կարող է 60 տոկոս դեպքերում փրկել կյանք։ Այսինքն՝ այդ 378 զոհերը կարող են դառնալ 150»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս հարցերի շուրջ քննարկումներ կկազմակերպեն։
Արփինե Սարգսյանն արձագանքեց․ «Հանդիպման նախաձեռնման դեպքում մենք միանշանակ կմասնակցենք, կարծում եմ ՝ կարեւոր քննարկում կլինի եւ թույլ կտա հստակ ժամկետայնություն ունենալ տարբեր պրոցեսների մասով»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ