Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 21-ից 25-ը գործուղվել են Բոգոտա՝ Կոլումբիայի Հանրապետություն։
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել են Կոլումբիայի Ազգային քաղաքացիական ռեգիստրը և «Էյ-վեբ»-ը՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիան, «Էյ-վեբ»-ի 6-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։
ՀՀ ԿԸՀ-ն դարձել է Էյ-վեբ լիիրավ անդամ և ընդգրկվել գործադիր խորհրդի կազմում։
Գլխավոր Ասամբլեայի նիստը կայացել է հոկտեմբերի 23-ին, որի ընթացքում Կոլումբիայի Ազգային քաղաքացիական ռեգիստրը պաշտոնապես ներկայացվել է որպես Էյ-վեբ հաջորդ նախագահող։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: