«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կարևորում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները։ Այդ համատեքստում ուսումնասիրել է Քրեակատարողական ծառայության կայքում 2024 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսներին տեղադրված 57 պաշտոնական հրապարակում և գրավոր հարցման միջոցով ստացված պաշտոնական պարզաբանումները, ինչը մի շարք մտահոգիչ եզրահանգումների տեղիք է տալիս։
Ուսումնասիրության արդյունքներն ամփոփված են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կայքում և հասանելի են հետևյալ հղումով:
Իրավական նախաձեռնությունների կենտրոն