Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր իշխանությունում մարդիկ են, որոնց շահը հակադիր է մեր զինվորի շահին. Հովհաննես Իշխանյան

Հոկտեմբեր 28,2024 15:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ընդհանրապես պետք չէ զարմանալ Սասուն Միքայելյանի ասածներից, որովհետեւ ԵԿՄ-ն ի սկզբանե ստեղծվել է իշխանության օրակարգը պաշտպանելու եւ նրա հրահանգները կատարելու համար: Չմոռանանք, որ ԵԿՄ-ն ստեղծվել է դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ Վազեն Սարգսյանի օրոք, եւ իրենք այդ միությունն օգտագործեցին իրենց իշխանության վերարտադրման եւ պահմանման համար…cԵթե Հայաստանում լիներ, դիցուք, մադագասկարյան իշխանություն, Երկրապահ կամավորական միության նախագահը մադակասկարյան թեզեր էր առաջ տանելու: Բայց քանի որ հիմա Հայաստանում իշխանությունը պրոթուրքական է, նա տանում է պրոթուրքական թեզեր»,-«Հայելի» ակումբում ասաց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ Եռաբլուրում արված արտահայտություններին, մասնավորապես այն հայտարարությանը, թե այս պահին Ադրբեջանի հետը կռվելու հնարավորություն չունենք, եւ լավ է, որ սահմանազատում է կատարվում:

«Երբ 2018թ եղավ այսպես կոչված հեղափոխությունը, ու մեր աղետների սկիզբը դրվեց, այդ ժամանակ Սասուն Միքայելյանն ասաց, որ սա ավելի մեծ հաղթանակ է, քան Արցախյան պատերազմի հաղթանակը: Ես չեմ պատկերացնում, եթե մարդը եղել է պատերազմում, ընկերներ է կորցրել, որոնք իրենց կյանքն են տվել այս հողի, մեզ պաշտպանելու, հետագա սերունդների համար, ինչպե՞ս կարող է իշխանափոխությունը դեղին մամուլի խմբագրի կատարմամբ համարել արժեք: Շատ մարդիկ կարծես երես թեքեցին հենց այդ արտահայտությունից հետո, որովհետեւ սրանք խաբել էին մարդկանց, թե Արցախի ինքնորոշման համար են գալիս իշխանության… Այդ արտահայտությամբ բացահայտվեց, որ սրանք եկել էին ոչ թե Արցախը եւ մեզ պաշտպանելու, այլ Արցախը հանձնելու համար»,-նշեց Հովհաննես Իշխանյանը:

Նրա խոսքով. «Այս պահին Նիկոլ Փաշինյանն է իշխանության, դրա համար նման ապազգային թեզեր տարածողներից մեկն էլ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է: Չմոռանանք, որ ինչպես ինքն էր ասում՝ Ադրբեջանի հետ այս պահին չունենք կռվելու հնարավորություն, որովհետեւ այսօր մարդիկ են իշխանությունում, որոնց շահը հակադիր է մեր զինվորի շահի հետ: Այսինքն, եթե զինվորի շահը հայրենիքը պաշտպանելն է, սրանց շահը հակադիր է դրան, սրանք ամեն ինչ տալիս են, ընդ որում՝ մեր սահմանադրական իրավունքները խախտելով: Նրանք մեզ չհարցնելով՝ երկրում տարածքային փոփոխություններ են անում»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031