Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը չի մեկնաբանում հարցը՝ ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ արդարադատության նախարարի թեկնածուն ինքն է։ Այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան Արփինե Սարգսյանն ասաց․ «Ես այդ թեմայով որեւէ մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում, որովհետեւ այստեղ եմ որպես Ներքին գործերի նախարարի տեղակալ»։
Հարցին, թե այդուհանդերձ՝ իրեն առաջարկություն եղե՞լ է, նա պատասխանեց․ «Այս պահին այս հարցի մասով այսքանը, որեւէ այլ մեկնաբանություն չունեմ»։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն տեւական ժամանակ է՝ չի կարողանում արդարադատության նախարարի թեկնածու ընտրել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ