Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների խնդիրները՝ հանդիպման օրակարգում. «Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը Արցախից բռնի տեղահանվածներին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու համատեղ ծրագիր են իրականացնում

Հոկտեմբեր 28,2024 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Հոկտեմբերի 27-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում կայացել է հանդիպում արցախցիների հետ։ Հանդիպումը հրավիրել էին «Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը։ «Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակն այս տարվա հունիսից համատեղ ծրագիր են իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Կատարված աշխատանքների մասին ընթացիկ հաշվետվություն ներկայացնելու, արցախցիների սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու, հաճախ կրկնվող խնդիրների վերաբերյալ մասնագիտական պատասխաններ հնչեցնելու և արցախցիների վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար հրավիրվել է հավաք, որին ակտիվ մասնակցություն են ունեցել արցախցի մեր հայրենակիցները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031