Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի դիմումը պատրաստ է. քիչ անց «Բալասանյան դաշինքը» հանրությանը կներկայացնի տեղի իշխանությունից հրաժարվելու մասին իր պաշտոնական հայտարարությունը։ Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը։
Հիշեցնենք` բալասանյանականների հրաժարականը կապված է «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքները ապօրինի օտարելու ու սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանականում Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքի անդամների ու մտերիմների կալանավորումների հետ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ