Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում հոկտեմբերի 25-27-ը կայացավ ՀՀ անկախության 33-րդ ամյակին նվիրված՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը։
Մրցմանը մասնակցեցին հետևյալ կազմակերպությունների սաները.
✓ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
✓ Գյումրու հրաձգության մարզադպրոց
Կարդացեք նաև
✓ Վանաձորի թիմ
Պարգևատրման արարողության ժամանակ ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը նվերներ հանձնեց վազող թիրախ մրցաձևի մարզիկներ Գոռ Խաչատրյանին և Գոհար Հարությունյանին Եվրոպայի առաջնությանը իրենց լավագույն որակները ցուցաբերելու համար։
Մրցման արդյունքները.
- Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Հրաչ Բաբայան
2-րդ ՝ Միհրան Գաբրիելյան
3-րդ՝ Դավիթ Թորոսյան
- Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան
2-րդ՝ Միլենա Միասարյան
3-րդ՝ Աննա Գալստյան
- Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան
2-րդ՝ Նորայր Առաքելյան
3-րդ՝ Զավեն Իգիթյան
- Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ Էլմիրա Կարապետյան
2-րդ՝ Աննա Պողոսյան
3-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
- Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան
2-րդ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ՝ Հայկ Մինասյան
- Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան
2-րդ՝ Գոհար Հարությունյան
3-րդ՝ Արուսյակ Գրիգորյան
- Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան
2-րդ՝ Հովհաննես Մարգարյան
3-րդ՝ Հայկ Մինասյան
- Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան
2-րդ՝ Արուսյակ Գրիգորյան
3-րդ՝ Գոհար Հարությունյան
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա