Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն սահմանել է 2025թ.-ի ՏԻՄ ընտրությունների օրերը

Հոկտեմբեր 28,2024 13:42

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ  Լուսինե Էդմոնդի Մովսեսյանը ԿԸՀ է ներկայացրել  իր՝ որպես թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի պարտականություններն ու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում։ Ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, ԿԸՀ-ն արձանագրել է ԸԸՀ անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը։

Թիվ 29 ԸԸՀ-ի թափուր տեղի մրցույթի համար ԿԸՀ-ն, սահմանված կարգով, կհայտարարի։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031