Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց վերադարձի չի կարող լինել ինքնորոշում»․ Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 28,2024 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր գնահատմամբ՝ վերադարձի իրավունքի իրացումն անհատական մակարդակում նպաստում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»,- «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա վստահեցրեց՝ առանց վերադարձի չի կարող լինել ինքնորոշում․ «Արցախի ինքնորոշումը բացառապես կարող է կայանալ հենց Արցախի տարածքի վրա, և որևէ այլ վայրում հնարավոր չէ այդ իրավունքի իրացումը։ Այս պահին վերադարձի իրավունքն այն նախապայմանն է՝ առանց որի մենք չենք կարող հասնել ազգերի ինքնորոշման իրավունքի կայացման։ Մենք այստեղ հետընթաց ունենք․ փաստացի կայացած պետականությունը, որն ընդամենը գտնվում էր միջազգային ճանաչման գործընթացում, ներկայումս զրկվել է երկու կարևոր ատրիբուտից՝ տարածքից և տվյալ տարածքում ապրող բնակչությունից։ Հետ պիտի վերադառնանք զրոյական կետ, վերաբնակեցնենք այդ տարածքն արցախցիներով, որ կրկին մեկնարկենք ինքնորոշման իրավունքի իրացումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031