Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն

Հոկտեմբեր 28,2024 13:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր ԷմԱյՍիԻ զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։

Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։

Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր և բարձրացնելով մեր համայնքների կենսամակարդակը:

«Վերջին տարիներին իրականացվել են մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես ընդունվել է «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որը նախատեսում է ծառայությունների որակի բարելավում և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանություն: Ակտիվորեն ներդրումներ են կատարվում զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման գործում, ինչը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի գրավչությունը զբոսաշրջության ոլորտում։ Քայլեր են ձեռնարկվում դեպի Հայաստան նոր թռիչքների ներգրավման ուղղությամբ, ինչը ոչ միայն հեշտացնում է զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, այլև նպաստում է բիզնես զբոսաշրջության և միջազգային համաժողովների զարգացմանը», – նշել է նախարարի տեղակալը։

Համաժողովի ընթացքում միջազգային լավագույն փորձով կիսվել են ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի ղեկավար Միշել Մաքքենզին, Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի ներկայացուցիչ Նինո Գեցաձեն, ԱՄԷ-ից զբոսաշրջության և հյուրընկալության փորձագետ Աբդուլսալամ Քայալին, ինչպես նաև Ափիկիուս միջազգային հյուրընկալության դպրոց հյուրընկալության մենեջեր Սալվատորե Պրոկոպիոն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031