Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Անհասկանալի է արցախահայերի իրավունքի վերաբերյալ անտարբերությունը»․ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայան

Հոկտեմբեր 28,2024 13:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ-ում, թե սփյուռքում այսօր ամեն մարդ հրաժարվեց, պասիվություն են ցուցաբերում, հոգնեցին, անտարբերություն են ցույց տալիս Արցախի իրավունքի վերաբերյալ։ Սա անհասկանալի է»,-«Մեդիա կենտրոնում» «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

Նա ապրիլին Ժնևում ներկայացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ու «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին, իրավական կարծիք է հրապարակել՝ վերլուծելով Արցախի հայ բնակչության շարունակական ծանր վիճակը նրանց բռնի տեղահանումից և Արցախի Հանրապետության կազմալուծումից հետո:

Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը հայտնեց՝ իրավական կարծիքն այսօր է հրապարակվել։

Փորձագետը պնդեց՝ Արցախի ժողովրդի իրավունքները շարունակում են գոյություն ունենալ, տարբերությունը միայն այն է, որ երբ առաջվա կացության մեջ ինքնորոշման մասին էին խոսում, հիմա այդ իրավունքը դեռ գոյություն ունի վերաձևակերպմամբ․ «Իրավականորեն ցանկացել եմ ապացուցել, որ ոչ միայն դա կենդանի իրավունք է, այլև միջազգային օրենքը երաշխավորում է այդ իրավունքը։ Մեր ամբողջ հայության պարտականությունն է շարունակել այդ պայքարը, և սա է իրավական կարծիքի բուն նպատակը»։

Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանն ասաց, որ իրավական կարծիքում հինգ հարցումների է պատասխանել․ «Ապացուցում եմ, որ իրավական և քաղաքական ռեալիստական իրավունք է և փորձում եմ ապացուցել, որ վերադառնալու անհատական և կոլեկտիվ իրավունքը նույնն է։ Հարց եմ տալիս՝ ո՞ր հարթակը պետք է օգտագործել, հակափաստարկներ եմ ներկայացնում այսօրվա իշխանության խոսքերին, որ ասում են՝ Արցախի հարցը փակված է։ Ինչպե՞ս կարող ենք փակել այդ հարցը։ Արցախի հարցը ամբողջ հայության հարցն է և նույնիսկ Հայաստանի հարցը։ Եթե մեկը կարծում է, որ խաղաղություն կարող ենք ունենալ առանց Ադրբեջանի դատապարտվելու, սխալվում է։ Մինչև Ադրբեջանի մասով դատավճիռ չունենանք, ՀՀ-ն վտանգի մեջ է։ Արցախի հարցը միայն հայկական չէ, համաշխարհային է, պետք է սա նկատի ունենալով առաջ գնանք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031